612 դիտում
18:55 25-04-2015
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության անդամների հետ
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թեւեր ներկայացնող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության` DEMYC-ի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էր ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նշենք, որ կազմակերպության գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Տեղեկացնենք, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է, եւ ՀՀԿ ներկայացուցիչը 2015թ. հունվարից զբաղեցնում է DEMYC-ի փոխնախագահի պաշտոնը:
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատվիրակներին այս օրերին Հայաստանում գտնվելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է այն փաստը, որ DEMYC-ի երիտասարդական թեւն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի երիտասարդների հետ: ԱԺ նախագահի կարծիքով՝ երիտասարդները պետք է նպաստեն ժողովուրդների խաղաղությանը եւ համերաշխությանը:
Խոսելով ցեղասպանությունների մասին՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջազգային հանրության կողմից ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը, քանի որ դրանց չընդունումը կարող է նոր ցեղասպանությունների հիմք դառնալ, ինչն այսօր էլ աշխարհի տարբեր հատվածներում նկատելի է:
ԱԺ նախագահը կարեւորել է երիտասարդների դերակատարարությունը եւ նրանց գաղափարների կիրառումը իրենց երկրների քաղաքական գործընթացներում:
ԱԺ նախագահը պատասխանել է նաեւ երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ՀՀ ԱԺ-ի հետագա անելիքներին, տարբեր երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը, մասնավորապես՝ բարեկամական խմբերի գործունեությանը:
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրան ներկաների անունից շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին իրենց ընդունելու համար եւ նշել է, որ իրենք, հիշելով եւ պահանջելով, այսուհետ կլինեն «Հայաստանի դեսպաններն» իրենց երկրներում:
Նմանատիպ նյութեր
919 դիտում
15:46 25-04-2015
ՀՀ նախագահն ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին
1597 դիտում
18:07 24-09-2014
ՀՀ վարչապետը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ
3887 դիտում
21:00 23-11-2017
Նախագահը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1630 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան