3547 դիտում
16:46 25-04-2015
Փաստաբանական դպրոցի 55 շրջանավարտներ համալրեցին փաստաբանների շարքերը. լուսանկարներ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել ՀՀ փաստաբանական դպրոցի 55 շրջանավարտների փաստաբանի արտոնագիր տրամադրելու հարցի օգտին: Այսօր՝ ապրիլի 25-ին, տեղի է ունեցել նշված շրջանավարչտների երդմնակալության և արտոնագրերի հանձնման արարողությունը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է հավակնորդներին՝ նշելով. ՙԴուք՝ որպես մեր ապագա փաստաբաններ, ավելի լավն եք եղել քան մենք, և ձեր հաջորդներն ավելի լավն են լինելու՝ քան դուք: Դրա արդյունքում է լինելու էվոլուցիան և ես բոլորիս շնորհավորում եմ: Քիչ հետո դուք հանդիսավոր երդում եք տալու Փաստաբանների խորհրդի առջև: Հետագայում այդ երդման տեքստը հիշեցնելու է ձեզ փաստաբանների պալատի խորհուրդը՚:
Երդմնակալության արարողությանը ներկա էր ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով կարևորելով փաստաբանների աշխատանքը Ցեղասպանության ճանաչման հարցում՝ հիշատակել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը: Նա մասնավորապես նշել է,-ՙՄի պահ պատկերացնենք, թե ինչպիսի իրավիճակ կարող էր լիներ, երբ Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ չլիներ երեք փաստաբանների հզոր աջակցությունը, այդ թվում նաև գերմանացի փաստաբան դոկտոր Թեոդոր Նեմայերի, որոնց աջակցությամբ հենց այդ արդարադատության դասական, կարևորագույն ակտը տեղի ունեցավ: Այնպես որ, և հայ ժողովուրդը, և պետությունը իսկապես կարևորում է ձեր դերակատարությունը ոչ միայն որպես փաստաբանությունը որպես անձանց պաշտպանության ապահովման և երաշխավորման կարևորագույն էլեմենտ և ինստիտուտ, այլ նաև, հատկապես, մեր ազգային պահանջատիրության այս կարևոր հարցում մենք գտնում ենք, որ դուք ունեք կարևոր դերակատարություն և կարող եք էականորեն ազդել պրոցեսների վրա՚:
Արդարադատության նախարարը Փաստաբանական դպրոցի դերն ևս արժևորել է. ՙՇատ կարևոր է, որ մենք այսօր ունենք այնպիսի մի կայացած դարբնոց, ինչպիսին Փաստաբանների դպրոցն է, որը կուզեի արձանագրել որպես փաստաբանների պալատի ղեկավարության ևս մեկ նվաճում արձանագրել՚:
Փաստաբանական դպրոցի շրջանավարտները հանդիսավոր կերպով երդվել են Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Պիեր Օլիվիե Սյուրի, Սոֆիայի փաստաբանների միությունների նախագահ Սիլվի Գավրիլովի, ինչպես նաև Երևան ժամանած Ֆրանսիայի, Բուլղարիայի, Հունաստանի և Ռուսաստանի այլ իրավական կառույցների պատվիրակների, ՀՀ Արդարադատության ոլորտի պատասխանատուների ներկայությամբ և ստացել են իրենց արտոնագրերը:
Միջոցառման ընթացքում տարբեր պարգևատրումների և շնորհակալագրերի են արժանացել. ՀՀ փաստաբանական ինստիտուտի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ՓՊ-ի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Մարտուն Փանոսյանը:
ՀՀ վարչապետի շնորհակալագրով է պարգևատրվել ՓՊ-ի Հյուսիսային ներկայացչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հայաստանում փաստաբանության հարցում ներդրած ավանդի համար փաստաբան Ռուբեն Ռշտունուն հանձնվել է ՀՀ Արդարադատության նախարարության ՙՆերսես Շնորհալի՚ արծաթե հուշամեդալ:
Փաստաբանության զարգացման հարցում ներդրած ավանդի համար փաստաբան Գայանե Խաչատրյանը պարգևատրվել է ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պատվոգրով:
Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ ՓՊ-ի պատվավոր անդամի կոչում է շնորհվել Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Պիեռ Օլիվիե Սյուրին, Մոնպելեի փաստաբանների միության անդամ, պատվավոր նախագահ Լյուկ Քիրքյաչարյանին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին պարգևատրել է ՀՀ Փաստաբանների պալատի հետ փոխհարաբերակցություններում արդյունավետ համագործակցության համար պատվոգրով:
Պարգևատրվել են նաև Փարիզի փաստաբանների միության անդամ Քրիստիան Ֆերալ Շուլին ՀՀ փաստաբանների պալատի և Փարիզի փաստաբանների միության կապերի հարցում ներդրած ավանդի համար: Փաստաբանների միջազգային միության պատվավոր նախագահ Պոլ Նեմոն՝ Փաստաբանների պալատի հետ սերտ կապի և աջակցության համար:
Փարիզի փաստաբանների միության անդամ, Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդական, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Փարիզի փաստաբանների պալատի նախագահի կողմից պարգևատրվել է Փարիզի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչումով:
Իսկ պալատի խորհրդի անդամներ Մարտուն Փանոսյանը և Մելանյա Առուստամյանը, փաստաբան Վահե Սեդրակյանը պարգևատրվել են Փարիզի փաստաբանների պալատի մեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1630 դիտում
19:47 28-11-2015
Փաստաբանական դպրոցի 73 շրջանավարտներ փաստաբանի արտոնագիր են ստացել
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին