Եմենում վերջին մեկ ամսում զոհվել է ավելի քան 550 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով, Եմենում հակամարտության վերջին մեկ ամսում զոհվել է ավելի քան 550 խաղաղ բնակիչ, այդ թվում 31 կին և առնվազն 115 երեխա:
Մարդիկ զոհվում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի շիա հուսի ապստամբների դիրքերին օդային հարվածների հետևանքով:
Չորեքշաբթի Էր-Ռիադը հայտարարել էր հրադադարի մասին, սակայն մի քանի ժամ հետո վերսկսել ռմբակոծությունները: