Նավթի գինը շարունակում է նվազել
Նավթի համաշխարհային գները նվազում են, չնայած ԱՄՆ-իում հերթական հորատանցքերի կրճատմանը: Այդ մասին վկայում են առևտրի բորսայի տվյալները:
Այսպես, այսօր առավոտյան Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,09%-ով և կազմել 65,4 ԱՄն դոլար: WTI թեթև տեսակինավթի հունիսյան ֆյուչերսների արեժը նվազել է 1,06%-ով և կազմել 57,13 ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Baker Hughes ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում վերջին 20 շաբաթների ընթացքում նկատվում է նավթային հորատանցքերի թվի նվազում: Մասնավորապես, վերջին 1 շաբաթում դրանց թիվը կրճատվել է 2,3%-ով: