Ապրիլի 25-ին Բեռլինում տեղի կունենա բողոքի ցույց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 25-ին, ժամը 14:00-ին Բեռլինում՝ Կանցլերի նստավայրի դիմաց, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմը եւ Գերմանահայկական միությունը համատեղ կանցկացնեն բողոքի ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Գերմանիայի հայ համայնքի կոչն ուղղված կլինի Գերմանիայի իշխանություններին՝ ճանաչելու եւ դատապարտելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Այնուհետև ցուցարարները բողոքի երթով կշարժվեն դեպի Բրանդենբուրգյան դարպասներ:
Երթը կեզրափակվի հանրահավաքով: