211652_close_icon

Աջակցություն` զոհված ազատամարտիկների ընտանիքներին

views-count1217 դիտում article-date 19:04 24-04-2015
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Եռաբլուրի ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկների 30 խիստ կարիքավոր ընտանիքներին փոխանցեց սննդի փաթեթներ: Փաթեթները տրամադրել էր եկեղեցու բարերարներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել: Տ. Տիրայրը կարիքավոր ընտանիքների համար հաճախ է կազմակերպում նման ծրագրեր: Զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ տեր հայրը հաճախ է հանդիպում, զրուցում, աջակցում, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր