Ինչպես լուսանկարվել կոկորդիլոսի հետ. ֆոտոշարք
Ավստրալիայի Դարվին-Սիթի քաղաքում մի զբոսայգի կա` Crocosaurus Cove անունով: Այստեղ այցելուներին հատուկ պաշտպանիչ տարայի օգնությամբ հնարավորություն են տալիս տեսնելու մեծ չափերի կոկորդիլոսին:
Այս արկածի տևողությունը 20 րոպե է: Հնարավորություն կա նաև հավերժացնելու այդ սարսափազդու պահը: Զբոսայգում մոտ 100 կոկորդիլոս կա, 40 կրիա, մեծ թվով մողեսներ և այլ կենդանիներ: