Մինչ Իրինա Ալլեգրովան Հայաստանում իր հանդիսատեսին աղերսում էր, որ իրեն ներեն, վաղը՝ ապրիլի 24-ին, ՌԴ-ի Տվեր քաղաքում համերգ է տալու
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով հայտնի երգչուհի Իրինա Ալլեգրովան տոնական համերգով ապրիլի 24-ին հանդես կգա Տվերի կրկեսում: Այս [url=http://tverigrad.ru/publication/irina-allegrova-vystupit-v-tveri]մասին[/url] գրում են ռուսական լրատվամիջոցները:
Այդ կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը իր վրդովմունքն է հայտնել երգչուհուն, ով պատասխանել է, որ սա ամենևին էլ տոնական համերգ չէ, բացի այդ, նա համերգի սկզբում կնշի Ցեղասպանության մասին փաստը, այնուհետև առաջին երգը կերգի հայերեն:
Նրան խնդրել են համերգը հետաձգել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, սակայն նա մերժել է: