211652_close_icon

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ

views-count1204 դիտում article-date 18:14 23-04-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր