596 դիտում
14:42 23-04-2015
Սիրիան եղել և շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին. Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիին: Կառավարության ղեկավարը կարևորել է Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը հայ-սիրիական բարեկամական հարաբերությունների ևս մեկ վկայություն է: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Սիրիայի իշխանությունների ջերմ վերաբերմունքը և շնորհակալություն հայտնել սիրիական կողմին՝ սիրիահայերի նկատմամբ ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին դատապարտել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը և նշել, որ Սիրիան եղել և շարունակելու է մնալ հայ ժողովրդի կողքին: Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին ընդգծել է, որ Սիրիան պատրաստ է խորացնել ու ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները՝ ի շահ երկու ժողովուրդների:
Վարչապետ Աբրահամյանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի առնչությամբ և բարեկամ Սիրիային մաղթել խաղաղություն ու կայունություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է խորհրդարանական կապերի հետագա սերտացումը և տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
23:51 22-12-2023
Փարիզը և ողջ Ֆրանսիան եղել և շարունակելու են լինել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին․ Անն Հիդալգո
1481 դիտում
11:12 04-11-2022
Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստ ենք արձագանքել հայ ժողովրդի կարիքներին. ՉԺՀ դեսպան
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ