Եմենից տարհանված 300 մարդկանցով ինքնաթիռներ են ժամանել Մոսկվա
Այսօր գիշերը Մոսկվայի օդանավակայաններից մեկում վայրեջք է կատարել Եմենը լքող Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներով երկու ռուսաստանյան Ил-62 ինքնաթիռ:
Ինչպես փոխանցում է «lenta.ru»-ն, առաջին ինքնաթիռով ժամանել է 140 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Եմենի և ԱՄՆ քաղաքացիներ: Երկրորդ ինքնաթիռում եղել է մոտ 160 մարդ՝ Կուբայի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի քաղաքացիներ:
Նշվում է, որ սրանք ութերորդ և իներորդ չվերթներն են, որոնք իրականացվել են պատերազմի մեջ ներքաշված այդ արաբական երկրից մարդկանց տարհանելու նպատակով: