ՀՀ-ի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների վերաբերյալ
«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/07/19/1130331/]միջադեպի [/url]առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում:
Դեսպանատունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից:
«Մոսկվայի ժամանակով 00:45-ին N4-477 SVO-EVN B738 (VPBSZ) չվերթն սկսելու ժամանակ ուղեւորային սալոնում զգացվել է կողմնակի հոտ: Անձնակազմը դադարեցրել է թռիչքը եւ շարժիչներն անջատելուց հետո կազմակերպել է ուղեւորների (162 չափահաս, 11 երեխա) տարհանում վթարային փչովի սանդուղքներով: Բոլոր ուղեւորները տեղավորվել են օդանավակայանի շենքում: