ԱՄՆ-ն Եմենից դուրս է բերում իր հատուկ ջոկատայիններին
ԱՄՆ-ն Եմենից տարհանում է իր հատուկ ջակատի 100զինծառայողներին՝ երկրում անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այս մասին հաղորդել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը: Ըստ այդ հեռուստաընկերության տեղեկությունների՝ հատուկ ջոկատայինների կայազորը տեղակայված է եղել Եմենի հարավում գտնվող Ալ-Անադ բազայում: Նրանց դուրսբերումից հետո երկրում ոչ մի ամերիկացի զինծառայող չի մնա:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Եմենի Սանա քաղաքում ահաբեկիչները հարձակվել էին երկու մզկիթների վրա, ուր հիմնականում այցելում էին հուսիթները: Վերջին տեղեկությւոններով, այդ ահաբեկչությունների զոհ է դարձել 150 մարդ, ևս մի քանի հարյուրը վիրավորվել են: Ի դեպ, այդ ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:
Նշենք, որ անցած ամիս ԱՄՆ փակել էր Եմենում գտնվող իր դեսպանատունը: