Սերբիայի նախագահը չի կարողացել ժամանել Երևան. Թուրքիայի օդային տարածքով թռիչքի թույլտվություն չի ստացվել
«Թռիչքներն արգելելով հնարավոր չէ չեղարկել այն փաստը, որը 100 տարի առաջ հայ քրիստոնյաների դեմ սարսափելի հանցագործություն է իրագործվել, և դա իրականացրել են թուրքերը: Դա այլ կերպ հնարավոր չէ կոչել, քանի որ կարճ ժամանակում 1.5 մլն հայ է սպանվել»:
Ինչպես հայտնում է Բոսնիայի RTV BN-ը, Սերբիայի հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանում այս մասին լրագրողներին հայտարարել է հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը՝ հավելելով, որ ինքը պետք է ներկա գտնվեր Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, սակայն Թուրքիայի օդային տարածքով թռիչքի թույլտվություն չի ստացվել:
Թեև Հայաստանի իշխանությունները նրանց վայրէջքի թույլտվություն տվել են, Բուրգասում հաղորդել են, որ Թուրքիայի տարածքով թռիչքը չի թույլատրվում: Սերբիայի նախագահը հայտարարել է, որ իրենք 10։45-ից մինչեւ 15։00-ն սպասել են և որոշել վերադառնալ, իսկ կստանա՞ն արդյոք թույլտվություն՝ դեռ հայտնի չէ: