211652_close_icon
views-count1020 դիտում article-date 17:21 22-04-2015

Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում ապրիլի 22-ին` ժամը 15:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի հողային պաստառի վերին շեպի փլուզում: Շուրջ 130 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի հիմնական հատվածը, որի պատճառով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի: Այժմ Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր