Կոռոզիայի ենթարկված 2 արկ՝ այրված սրճարանում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող հին այգու այրված սրճարանում ռազմամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պարկ, որի մեջ առկա էր կոռոզիայի ենթարկված 2 արկ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]