Ապրիլի 23-ին Կասյանովը ԱՄՆ կոնգեսին կներկայացնի «Նեմցովի ցուցակը»
Ապրիլի 23-ին ПАРНАС-ի համանախագահ Միխայիլ Կասյանովը ամերիկյան կոնգրեսականներին կտրամադրի այսպես կոչված «Նեմցովի ցուցակը», որում ներգրավված են այն անձինք, ում ընդդիմությունը համարում է քարոզիչներ: Ինչպես տեղեկացնում է «rosbalt.ru»-ն, այս պահին այդ ցուցակում են ութ անձինք, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչներից Վլադիմիր Սոլովյովը և Դմիտրի Կիսելյովը, ինչպես նաև Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը: Ռուսաստանյան հեռուստամեկնաբանների ցուցակը անվանվել է Նեմցովի անունով այն պատճառով, որ նախկինում հենց զոհված քաղաքական գործիչն էր առաջինն առաջարկել պատժամիջոցներ կիրառել քարոզչությամբ զբաղվող ԶԼՄ-ների ղեկավարների նկատմամբ:
Նախաեսվում է, որ կոնգրեսականների հետ քննարկումից հետո ցուցակը կփոխանցվի Օբամայի ադմինիստրացիային՝ հետագայում դրա ֆիգուրանտներին «Մագնիտսկու ցուցակում» ընդգրկելու նպատակով, ինչը կնշանակի նրանց համար ԱՄՆ մուտքի արգելք կամ բանկային հաշիվների սառեցում: