Ռուսաստանի նախկին վարչապետ Մ. Կասյանովը կողմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմանը
Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ, ընդդիմադիր «ՌՊՌ-Պառնաս» կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանովը ընդունելի է համարում ՌԴ-ի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մենք, ռուս դեմոկրտաներս, լիովին պաշտպանւմ ենք այդ պատժամիջոցները: Կոչ եմ անում որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ ավելի շատ պատժամիջոցներ կիրառել»,-ասել է նա Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ: