211652_close_icon
views-count932 դիտում article-date 10:51 21-04-2015

Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են թեժ լինել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, անդրադառնալով Արցախի «Վերածնունդ» կուսակցության անդամների դեմ սպառնալիքներին, վստահեցրեց, թե նման բան չկա. «Դա զուտ հայտարարություն է՝ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»: Մայիսի 3-ին Արցախում կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են թեժ լինել: Համենայնդեպս, Արցախը, որ մշտապես աչքի է ընկել ընտրություններում և, առհասարակ, քաղաքացիական կյանքում համերաշխության կոչերով, այս օրերին հայտնվել է լարված իրավիճակում: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների մասին: Ո՞վ է հալածում քաղաքական կառույցի ներկայացուցիչներին Արցախում և, առհասարակ, ի՞նչ հալածանքների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեց նախ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասաց, թե իրենց կուսակցության դեմ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն արդեն զգացվեց քարոզարշավի երկրորդ օրը. «Առաջին օրը Ստեփանակերտի տարբեր կոլեկտիվների հետ հաջողված հանդիպումներին հաջորդեցին սակավամարդ հանդիպումները: Դա շատ զարմանալի էր: Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ հիմնարկների տնօրենները ցուցում էին ստացել մարդկանց արգելել մեզ հետ հանդիպումների գալը»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր