ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Անտոնիա Արսլանին
Ապրիլի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Արցախ ժամանած իտալահայ հայտնի գրող-հրապարակախոս և գրականագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արտույտների ագարակը» վեպի հեղինակ Անտոնիա Արսլանին և նրան ուղեկցող` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին:
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այս համատեքստում կարևորելով Արցախի և Սփյուռքի միջև բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումն ու ամրապնդումը։
Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել Անտոնիա Արսլանի գրական և գիտական գործունեությունը, մասնավորապես, ընդգծելով նրա զգալի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: