1502 դիտում
21:02 24-03-2014
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին
Մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին։
Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ ԱԳՆ հուշամեդալներ։
Նմանատիպ նյութեր
5111 դիտում
23:45 11-12-2016
Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2259 դիտում
13:55 28-11-2021
Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով կգումարվի
1738 դիտում
12:07 04-12-2021
Դավիթ Բաբայանը մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին
Այս բաժնից
1063 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1468 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1267 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը