23-ամյա Արամը ընկերուհուն ստիպել է նախապատրաստվող ահաբեկչության մասին հաղորդում տալ
23-ամյա Արամ Հայրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել և համոզելու, խնդրելու միջոցով դրդել է իր ծանոթ Սուսաննա Մնացականյանին` նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալ:
20-ամյա Սուսաննա Մնացականյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-259 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: