1013 դիտում
12:46 02-04-2015
Լուսաբաց՝ մեկ դար անց. հպանցիկ հայացք մինչև 1915թ-ի Օսմանյան Հայաստանին
Այս վավերագրական ֆիլմը պատմում է գրող Ջորջ Ջերջյանի վերջի գրքի մասին՝ «Լուսաբաց մեկ դար անց»: Գրքում ներկայացված է իր պապիկի կողմից արված հայրենի քաղաքի և քոլեջի լուսանկարների հավաքածուն:
Գրիգոր Ջերջյանը (1870-1947թթ.)՝ հեղինակի պապը, 1900 թվականից մինչև 1907 թվականը իր հայրենի քաղաք Արաբկիրի և քոլեջի քաղաք Էրզուրումի շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 100-ը: Այս լուսանկարները արտացոլում են մի ժողովրդի կյանքի ուղին, որը մեկ տասնամյակ հետո պիտի անհայտանար իր 3000 տարվա հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Լուսանկարները բազմազան են և դասավորվել են առանձին խորագրերի տակ, ինչպես օրինակ՝ ջուր, հող, ժողովուրդ, եկեղեցիներ, դպրոցներ, տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանք:
Ավելի քան մեկ դար, այդ լուսանկարները պահվել են մոխրագույն պողպատե արկղի մեջ, որը Արաբկիրից տեղափոխվել է Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ այն մնացել է շուրջ 50 տարի: Ժառանգների հետ այդ արկղը տեղափոխվել է Խարթում (Սուդան), որտեղ մնացել է 20 տարի, ապա Լոնդոն` (Անգլիա) 30 տարի և հետո Վաշինգտոն՝ (ԱՄՆ) շուրջ 10 տարի: Այժմ, մեկդարյա խավարից հետո այդ լուսանկարները լույս տեսան:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ֆիլմում նշում է. «Սա եզակի հավաքածու է և շատ կարևոր է, որ դա պահպանվել է: Այն ոչ միայն պահպանել է ընտանիքի հուշերը, այլև պահպանել է մի ամբողջ ժողովրդի պատմություն: Դա մեր պատմության մի մասն է, մեր ընդհանուր ժառանգությունը: Ամեն մի նկար, որը պատկերում է արևմտահայերի կյանքը, նման է խճանկարի, և հավաքելով այդ խճանկարի մասերը լիարժեք պատկերացում ենք կազմում Արևմտյան Հայաստանի կյանքի և այնտեղ տեղի ունեցած փոխազդեցությունների մասին նախքան 1915-ի Ցեղասպանությունը»:
1914 թվականին Ջորջ Ջերջյանն իր պապիկի հավաքածուն այլ փաստաթղթերի հետ միասին նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մոտ ապագայում կազմակերպելու է «Արևմտյան Հայաստանը՝ Գրիգոր Ջերջյանի աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրություն:
Ֆիլմն անգլերենով [url=https://www.youtube.com/watch?v=YqcLI2V78UE]կարող եք դիտել այստեղ[/url]:
Նյութի սկզբնաղբյուրը՝ [url=http://www.genocide-museum.am/arm/31.03.2015-Jerjian.php]ՀՑԹԻ[/url]
Նմանատիպ նյութեր
3578 դիտում
23:40 24-04-2019
Մերօրյա Թուրքիան կրկնում է նույն սխալները, ինչ նրա իրավանախորդ Օսմանյան կայսրությունը մեկ դար առաջ․ փորձագետ
Այս բաժնից
1048 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1021 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
946 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր