Թեհրանը մտադիր է ԱՄՆ-ից մանրամասն ճշտել պատժամիջոցների հանման պայմանները
Թեհրանը մտադիր է Վաշինգտոնի հետ որոշ մանրամասներ ճշտել պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Երբ այս շաբաթ վերադառնանք բանակցություններին, ԱՄՆ-ի ներկայացուցիչներից ավելի մանրամասն պարզաբանումներ ենք պահանջելու պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ»,-մեջբերում է Interfax-ը Արաղչիի խոսքը:
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է, որ Միացյալ Նահանգները «Վեցյակի» անդամ է, այդ իսկ պատճառով իր չափով պատասխանատվություն է կրում պայմանավորվածությունների պահպանման հարցում, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման:
«Իսլամական պետությունը վստահ է, որ շնորհիվ մեր գործընկերների խելամտության և քաղաքական կամքի՝ համապարփակ համաձայնագիրը կկնքվի հօգուտ բոլոր բանակցող կողմերի»,-հավելել է նա: