211652_close_icon

Խուզարկությամբ նռնակ է հայտնաբերվել

views-count887 դիտում article-date 12:44 20-04-2015
Ոստիկանության Տարոնի և Գուգարքի բաժինների ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1938 թ. ծնված Շահվալադ Գ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում: Տան հետնամասում գտնվող անասնագոմից հայտնաբերվել է ձեռքի նռնակ` պայթուցիչով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր