ՀՀ ՏԿԱԻՆ-ում ամփոփվեցին շաբաթվա աշխատանքները
Ապրիլի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության սկզբում նախարարը ներկայացրեց ՀՀ ՏԿԱԻ նախարարի նոր գլխավոր խորհրդականին՝ Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոնի տնօրեն Սմբատ Պետրոսյանին:
ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը զեկուցեց մարզեր կատարած այցերի արդյունքների մասին:
Նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը զեկուցեց մարզերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 328 դեպքի: Զեկուցվեց նաև պատանի հրշեջ-փրկարարների 3-րդ հանրապետական մարզական առաջնության մասին:
ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց տեսչության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման մասին:
«ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ՀՀ տարածքում լուսադեմին գրանցված երկրաշարժի մասին: Նախարարին զեկուցվեց նաև մարզերում անցկացվող աշխատանքների մասին:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին:
Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած օտարերկրյա քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Կ. Ոսկանյանը ներկայացրեց ակադեմիայի աշխատանքները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում՝ ապրիլի 22-ին նախատեսվում է ակադեմիայի ուսանողների բեմադրության առաջնախաղը՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրով: Կ. Ոսկանյանը զեկուցեց նաև ՏԿԱԻՆ մշակույթի կենտրոնի սաների ցուցահանդեսի կազմակերպման մասին:
Խորհրդակցության վերջում Ս. Պետրոսյանը ներկայացրեց ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության միասնական տեղեկատվական համակարգը: