211652_close_icon

Ուրուգվայի թեմի առաջնորդը 2 գիրք է հրատարակել

views-count1029 դիտում article-date 20:23 19-04-2015
ԵՊՀ-ում տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի երկու գրքերի շնորհանդեսը: 2014 և 2015 թվականներին լույս տեսած «Հավատի և բանականության հետքերով» և «Մարտին Լութեր. մի բարեպաշտ վանականի ըմբոստությունը» գրքերի շնորհանդեսը սկսվեց Տերունական աղոթքով: «Այս գրքերի հեղինակը գերաշնորհ Հակոբ Սրբազանն է, ով մեր եկեղեցում հայտնի է ոչ միայն որպես եկեղեցական բարձր դասի գործիչ, այլև որպես գիտնական, աստվածաբան, մարդ, ով գիտի գիտական աշխատանքի համը: Նա շատ արժեքավոր աշխատություններ է գրել, դրանցից երկուսն էլ այսօր ներկայացվում է հանրության դատին»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: «Հավատի և բանականության հետքերով» գիրքը նվիրվում է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին, իսկ մյուսը՝ «Մարտին Լութեր. մի բարեպաշտ վանականի ըմբոստությունը»՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նմանատիպ նյութեր