Օգնում են հրշեջ-փրկարարները
Ապրիլի 17-ից մինչ այսօր ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 15 հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք ներգրավված են Երևանի մարզահամերգային համալիրին հարակից տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներում:
Ապրիլի 18-ից մինչ այսօր Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ նմանատիպ աշխատանքներ է իրականացնում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրի տարածքում:
Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին ընդառաջ ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարներն աջակցում են համապատասխան ծառայություններին դժվարմատչելի վայրերում հատուկ տեխնիկայի օգնությամբ կատարել մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: