Փրկարարները բացել են փակ դուռը
Ապրիլի 19-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 6/8 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Ապրիլի 19-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: