Ծառատունկ` Կապանում. լուսանկարներ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումների շրջանակներում Կապան քաղաքում հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը ակտիվ մասնակցություն ունեցավ միջոցառմանը: Աշխատակիցները մաքրել են մարզպետարանի հարակից տարածքը, ձևավորել թփերը, ծաղիկների սերմեր ցանել:
Ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայնքային միջոցառումների շրջանակում մարզպետարանի աշխատակիցները մասնակցեցին ծառատունկին: Սյունիք գյուղական համայնքում գտնվող քաղաքային գերեզմանատանը հարակից մայրուղու երկայնքով տնկվեցին շագանակենիներ: