619 դիտում
18:54 18-04-2015
Արխիվային փաստաթղթերի ցուցադրություն` Գյումրիում. ֆոտոշարք
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը նախաձեռնել է փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն` ՀՀ այն համայնքներում, որտեղ 1915 թվականից մինչև 1920-ական թվականները գործել են որբանոցներ, որոնցում ապաստան էին գտել ցեղասպանության զոհերի մանկահասակ զավակները։
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի ճեմասրահում փաստաթղթերի և լուսանկարների ցուցադրություն էր կազմակերպվել ազգային արխիվի Շիրակի մասնաճյուղի աշխատակիցների և տնօրեն` Ամատունի Վիրաբյանի մասնակցությամբ:
Նա միջոցառման մասնակիցներին ներկայացրեց ազգային արխիվի հատկապես այս մասով իրականացված աշխատանքները: Ի ուրախություն ներկաների, պատմական ոչ մի փաստաթուղթ չի ոչնչացվել, դրանք բոլորը թարգմանվել են մի քանի լեզուներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան