«Բարության ծառ» միջոցառումը` Այնթապ համայնքում. լուսանկարներ
Արարատի մարզի տարբեր համայնքների մանկապարտեզներում շարունակում են կայանալ ապրիլյան ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ: Այնթապ համայնքի մանկապարտեզում կայացել է «Բարության ծառ» խորագիրը կրող միջոցառում` հույսի և հավատի ձեռքբերման ու կյանքի հաստատման գաղափարախոսությամբ:
Միջոցառումը հագեցած է եղել ապրելու և ապրեցնելու մթնոլորտով, մանկապարտեզի սաների գեղեցիկ կատարումները գարնան ու զարթոնքի շունչ են փոխանցել ներկաներին: Միջոցառումը սիրելու, ներդաշնակություն սփռելու և միայն բարության ծառից պտուղներ քաղելու կոչ է եղել համայն աշխարհին: