Նոր ցուցահանդես` Գյումրու «Ձիթողցյանների» թանգարանում. ֆոտոշարք
ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Ազգային պատկերասրահի և Մ. Սարյանի տուն թանգարանի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանի նախաձեռնությամբ Գյումրու «Ձիթողցյանների» տուն թանգարանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Ցավի գույնը» ցուցահանդեսի բացման արարողությունը:
Շահեն Խաչատրյանը 2012 թվականին ավարտել էր համանուն գրքի հրապարակման աշխատանքները, որտեղ ընդգրկված են հայազգի նկարիչների` Արշիլ Գորկու, Գառզուի շուրջ 47 գործերի արտապատճենները: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Ցուցանմուշների հետ ներկայացված էր նաև 1915 թվականի կարպետ, որը հատուկ շքեղություն էր հաղորդում ներկայացված գործերին: