4000 դիտում
15:28 20-04-2016
Նոր ցուցահանդես՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Առյուծի և ցլի որսը Մերձավոր Արևելքում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված սպորտային ժառանգությանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
Բացման խոսքում ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն անդրադարձել է ցուցահանդեսում ներկայացված սպորտի զարգացման պատմությանը` հնագույն ժամանակներից: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և ուրիշներ:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, անդրադառնալով բացվող նոր ցուցահանդեսին, ընդգծել է, որ հայերը, ինչպես մի շարք ոլորտներում, այնպես էլ սպորտի բնագավառում մեծ ժառանգություն ունեն:
Միջոցառմանը հատկանշվել է, որ կարևոր է պահպանել և փոխանցել մեր մշակութային հարուստ արժեքները ապագա սերունդներին, և այդ առումով «Էրեբունի» թանգարանը կարևոր աշխատանք է իրականացնում:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) -ի առաջարկությամբ այս տարի Հուշարձանների միջազգաին օրը՝ ապրիլի 18-ը, այսպիսով նշվել է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Հուշարձաների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ԻԿՕՄՕՍ-Հայաստանի և «Էրեբունի» արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Առյուծի և ցուլի որսը Մերձավոր Արևելքում» ցուցահանդեսը կգործի մինչև 2016թ. մայիսի 8-ը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
10665 դիտում
22:27 29-09-2017
Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ նոր ցուցահանդես է բացվել
8064 դիտում
16:40 18-05-2018
Թանգարանների միջազգային օրը և Թանգարանների գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում