211652_close_icon
views-count950 դիտում article-date 18:29 18-04-2015

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Մարմարաշենում. լուսանկարներ

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի դպրոցում կայացել է միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցել է մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ցերեկույթի ժամանակ ներկաները ականատես են եղել Արևմտյան Հայաստանի գյուղական ու քաղաքային կոլորիտը ներկայացնող հետաքրքիր ու հիշարժան բեմադրությունների, որոնց ընթացքում դպրոցի աշակերտները ներկայացրել են հայ ժողովրդի տեղահանությունը, գաղթի ճանապարհը, փրկվածների ու վերածնվածների կերտած նոր Հայաստանն ու նրա լուսավոր ապագան: Միջոցառման ավարտին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կարևորել է աշակերտների մեջ հիշելու և պահանջելու գաղափարի սերմանումը և ասել, որ Հայաստանն ունի հզոր մարդկային ներուժ, որն էլ կառուցելու է լուսավոր ու խոստումնալից ապագա: Այնուհետև Արարատի մարզպետը այցելել է Մարմարաշենի զոհված ազատամարտիկներին նվիրված թանգարան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր