«Թումո»-ում բացվել է «Մեր պահը ժամանակի մեջ» ցուցահանդեսը
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նոր ցուցահանդես է բացվել` «Մեր պահը ժամանակի մեջ»: Լայնածավալ ցուցահանդեսը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագիծը բաղկացած է 100 աշխատանքից, որոնցից ամենամեծերը՝ խորհրդանշական 24-ը, կծածկեն ինստալյացիոն տարածքի պատը:
Ցուցահանդեսի հեղինակներն են մի խումբ նախկին ուսանողներ, ովքեր միավորվել են Թումոյում անցկացված արտադրական դիզայնի նախագծի ընթացքում՝ ճարտարապետ և դասընթացավար Վազգեն Բրուտյանի ղեկավարությամբ: