211652_close_icon
views-count4947 դիտում article-date 17:25 31-01-2020

Ուկրաինացի բռնցքամարտիկին որակազրկել են մրցակցին կծելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նյու-Յորքի Մարզական հանձնաժողովը պատժել է ուկրաինացի բռնցքամարտիկ Իվան Ռեկաչին՝ հունվարի 26-ին Բրուքլինում կայացած գոտեմարտում ամերիկացի մրցակից Դենի Գարսիային կծելու համար: WBC վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդի համար մրցամարտը տևել է 12 ռաունդ և մրցավարների միաձայն որոշմամբ ավարտվել է Գարսիայի հաղթանակով: 8-րդ ռաունդում Ռեդկաչը «Մայք Թայսոն» վանկարկելով կծել է մրցակցին՝ ակնհայտորեն ակնարկելով հայտնի միջադեպը, երբ 1997 թվականին լեգենդար Մայք Թայսոնը ռևանշի մրցամարտում կծեց Էվանդեր Հոլիֆիլդի ականջը և որակաազրկվեց: Ամերիկացին բողոքել է մրցակցի ոչ մարզական պահվածքի համար, սակայն մրցավարը կծածի հետքեր չի տեսել և որոշել է չդադարեցնել մրցամարտը: Սակայն հետո 33-ամյա ուկրաինացուն առավելագույն տուգանք են նշանակել խուլիգանության, վտանգավոր և ոչ մարզական պահվածքի համար: Բացի այդ, բռնցքամարտիկը զրկվել է մարտի համար հոնորարից մեկ տարի ժամկետով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր