211652_close_icon
views-count7547 դիտում article-date 11:59 17-04-2015

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանն ի՞ր մահով է մահացել, թե՞ խոշտանգումից. նոր մանրամասներ

Ադրբեջանի կողմից 2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նա իր բնական մահով չի մահացել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց սույն գործով զբաղվող փաստաբաններից Քրիստինա Գեւորգյանը: Հարցին, թե նրա մահը, ըստ դատաբժշկական փորձաքննության, խոշտանգմա՞ն արդյունքում է վրա հասել, թե՞ ոչ, պատասխանեց. «Քրեական գործ կա հարուցված եւ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող շատ բան ասել: Ճիշտ է, դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են, բայց մի շարք փորձաքննություններ են դեռ նշանակված: Սակայն այն, որ Կարեն Պետրոսյանը իր մահով չի մահացել, դա միանշանակ է: Սպասում ենք՝ փորձաքննության պատասխանները ստացվեն, նյութերն ամբողջությամբ հավաքվեն, որից հետո քրեական գործը կասեցվի եւ մենք դիմենք ՄԻԵԴ»,-ասաց փաստաբանը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Պետրոսյանին հուղարկավորել են 2014 թ-ի հոկտեմբերի 13-ին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Չինարիի գյուղացիները պատմել էին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»: Մինչ այդ գյուղապետն ասել էր, որ Կարենի հայրը ճանաչել է որդուն: Նշանակվել էր նաեւ դատաբժշկական փորձաքննություն՝ ճշտելու համար՝ նա բռնության հետևանքով է մահացել, թե ոչ: Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ Կարեն Պետրոսյանի դին հոկտեմբերի 10-ին վերադարձվել է Հայաստանի իշխանություններին: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նմանատիպ նյութեր