1304 դիտում
13:12 10-10-2021
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երեկոյան կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբն այսօր երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։
Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաեւ անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։
Լավարդ Սկոու-Լարսենը, խոսելով Մոցարտի երաժշտության մասին, նշում է, որ այն հզոր ուժ ունի։ Նա Մոցարտի արվեստը համեմատում է ամոքիչ հատկություններ ունեցող սպեղանու հետ։ Մոցարտի երաժշտությունը, ըստ դիրիժորի, դիպչում է մարդկանց սրտերին։
Լավարդ Սկոու-Լարսենը փոքր հասակից ջութակ է նվագում, այժմ էլ հանդես է գալիս ե՛ւ որպես ջութակահար, ե՛ւ որպես դիրիժոր, նաեւ ջութակի դասեր է տալիս։ Երաժիշտը խոստովանում է, որ դժվար չէր ջութակից անցում կատարել դիրիժորության` եթե գիտես, թե ինչպես է նվագախումբն աշխատում, ունես տաղանդ, սեր դիրիժորության նկատմամբ, ապա անցումը բարդ չէ։ Լավարդ Սկոու-Լարսենը նկատում է, որ իր համար հավասարաչափ հոգեհարազատ է թե՛ ջութակ նվագելը, թե՛ դիրիժորական վահանակի առջեւ կանգնելն ու նվագախումբ ղեկավարելը։
Դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը Հայաստանում առաջին անգամ չէ։ Ասում է՝ ծանոթ է հայկական երաժշտությանը, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին, առանձնակի շեշտեց դուդուկն ու այս նվագարանի հնչողությունը։ «Շատ երաժշտական երկիր է Հայաստանը, առանձնահատուկ մարդիկ են այստեղ։ Ես շատ եմ սիրում ձեր երկիրը»,- նշեց մաեստրոն՝ հավելելով, որ ուրախ է հանդես գալու «Արմենիա» փառատոնի շրջանակում եւ ղեկավարելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը։
Փառատոնն ունի նաեւ կրթական բաղադրիչ. Լավարդ Սկոու-Լարսենը ջութակի վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 29-ը՝ հայ երաժշտասերներին ներկայացնելով սիմֆոնիկ եւ կամերային համերգներ։ Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին իշխանով) եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4072 դիտում
19:43 03-07-2018
Խաչատրյանի անվան տրիոյի ձայնասկավառակի շնորհանդեսը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում
1305 դիտում
23:03 27-10-2014
Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում կհնչեն համաշխարհային պրեմիերաներ
Այս բաժնից
670 դիտում
23:45 30-04-2024
ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան
568 դիտում
23:32 30-04-2024
Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է RAND կորպորացիայի Պենտագոն սիթիում տեղակայված գրասենյակում
733 դիտում
23:19 30-04-2024
Ռոբետ Ղուկասյանը Մեղրու ԲԿ-ի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ տնօրենին