888 դիտում
15:30 16-04-2015
Ոստիկանական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները տեսանելի են ողջ հանրությանը. Հ. Նաղդալյան
Շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին, ոտիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ողջ ղեկավար կազմին` մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Համակարգի ամբողջական, համալիր աշխատանքից է կախված հասարակական կարգի պահպանման և նաև հասարակության կողմից դրական վերաբերմունքը և պաշտպանվածության զգացումը: Համակարգում յուրաքանչյուրի ներդրումը կարևոր է: Արդեն քանի տարի է մեր ոստիկանության համակարգում շատ էական բարեփոխումներ են կատարվում տարբեր ուղղություններով, և դրանց արդյունքները արդեն տեսանելի են նաև հանրության համար:
Մի օրինակ բերեմ՝ անցյալ տարի, Ազատության հրապարակում շրջանավարտների ավարտական երեկոյին բազմաթիվ դպրոցներից աշակերտներ, ուսուցիչներ ու ծնողներ մասնկցում էին մշակութային ծրագրին , այնտեղ էր նաև ՀՀ ոստիկանության անչափահասների գծով բաժնի պետ , գնդապետ Նելլի Դուրյանը, և երբ ծնողներից մեկը բարձրաձայնեց, թե ոչ մի ոստիկանական ծառայություն չի կատարվում տարածքում, տիկին Դուրյանի պատասխանն էր՝ ծառայությունը կատարվում է և համակարգի աշխատակիցները ներկա են , իրենց տեղերում են, բայց իրենց ծառայությունն իրականացնում են մարդկանց համար այնքան աննկատ կերպով, բարձր պրոֆեսիոնալիզմով, որ անգամ նրանց ներկայությունը չի զգացվում: Ինձ համար ծնողների և ոստիկանության բարձր սպայի միջև ընթացող այդ երկխոսությունը շատ պերճախոս էր:
Օրեր առաջ դատա-իրավական և ոստիկանության ոլորտների բարեփոխումների թեմային անդրադարձանք ԵԽ ԽՎ նախագահ Անն Բրասերի հետ հանդիպումների և քննարկումների ժամանակ, որովհետև այդ գործընթացն իրականացվում է ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների աջակցությամբ և մեր երկրի պարտավորություններին համահունչ: Հատկապես ուզում եմ ընդգծել, որ ոլորտի բարեփոխումների գործընթացները իրականացվում են 2012-ին ՀՀ նախագահի կողմից հաստատված,,ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագրի,, և այդ ծրագրից բխող միջոցառումների ներքո: Իրականում, մենք կարծում ենք, որ այդ ծրագրի ամբողջական ավարտը էապես կնպաստի իրավական և դատական ոլորտների բարելավմանը: Բարեփոխումների հիմնական նպատակն է ժամանակակից իրավական պետության չափորոշիչներին համապատասխանող իրավական համակարգի, դատական իշխանության ապահովումը: Ծրագրում ներառված են բազմաթիվ ոլորտներ՝քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատություն, դատական համակարգ, դատախազություն, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, և դրանցից յուրաքանչյուրում այդ խնդիրների լուծումից մարդկանց կյանքում զգալի փոփոխություններ են կատարվում:
Ցանկանում եմ նշել նաև՝ 3 տարի առաջ Ոստիկանության ակադեմիայի և կրթական համալիրի հիմնադրման փաստը, այս կառույցը նույնպես էապես նպաստեց Ոստիկանության համակարգի աշխատակիցների ժամանակակից մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը. սա իսկապես ուրախալի է թե՛ պետության, թե ողջ հասարակության համար:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մեր ոստիկանական համակարգին, բոլոր աշխատակիցներին մաղթում եմ կամք, վճռականություն և հաջողություններ աշխատանքում`իրագործելու այն մեծ պարտականությունները, որ ստանձնել եք մեր պետության և ժողովրդի առջև` որպես այս դժվարին, պատասխանատու , պատվաբեր գործունեության ոլորտի ներկայացուցիչներ:
Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ՝ ԱԺ փոխնախագահ
Նմանատիպ նյութեր
2131 դիտում
19:52 06-11-2021
ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարիներին կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են. Արթուր Ղազինյան
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար