211652_close_icon

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

views-count670 դիտում article-date 22:16 21-07-2025
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին։ Նա ընդգծել է, որ միջագային համագործակցության ընդլայնումը ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններից է։

Ծանոթանալով Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանի կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանատիպ ֆակուլտետներ են գործում նաև Երևանի պետական համալսարանում։ Կողմերի ընդգծմամբ՝ կարող են երկկողմ համագործակցության միջբուհական ծրագրեր իրականացվել, մասնավորապես՝ աստվածաբանության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այլ ուղղություններով։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործընկերային կապերի զարգացումը ԵՄ Erasmus Plus ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի և համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմամբ։
Նշենք, որ Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանն ընդգրկված է աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկում։

Նմանատիպ նյութեր