211652_close_icon
views-count748 դիտում article-date 15:46 16-04-2015

Գիշերվա 3-ին կատարված գողությունը բացահայտվեց

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Կազաչի պոստ փողոցի 124 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված, նախկինում դատապարտված Արմեն Մ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլի 7-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, դրսում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ գողացել է հագուստեղեն` սեփականատիրոջը պատճառելով 300.000 դրամի վնաս: Գողոնը հայտնաբերված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր