1197 դիտում
18:05 16-04-2015
Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց ԼՂՀ-ում վիրավորված Գոռ Դարմանյանին
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանն այցելեցին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող Գոռ Դարմանյանին:
Մարզպետը հետաքրքրվեց զինվորի առողջական վիճակով եւ շնորհակալություն հայտնեց նրան ու իր զինակիցներին` հակառակորդի հանդեպ աննկուն եւ հերոսական գործողություններ դրսեւորելու համար: Սարգիս Սահակյանն առողջություն մաղթեց զինվորին, դրամական օգնություն հատկացրեց եւ իր պատրաստակամությունը հայտնեց նրան աջակցել ցանկացած խնդրի առաջացման պարագայում:
Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանը վիրավորվել էր մարտի 19-ին` հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակման հետեւանքով: Ստեփանակերտի հոսպիտալում ամպուտացիայի է ենթարկվել նրա ազդրը: Գոռը Թալին քաղաքից է, սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի առաջին կուրսում:
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
18:06 05-08-2022
Գոռ Հովակիմյանը և Գոռ Բեգլարյանն ավարտեցին իրենց մրցելույթները աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում
Այս բաժնից
694 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2023 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
922 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց