Ինչ է քննարկվել ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում քննարկվել է կուսակցական, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաեւ ՀՀԿ-ի մասնակցության հարցը՝ գալիք ՏԻՄ ընտրություններին։
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով Աբովյանում կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցությանը, նշեց, որ ՀՀԿ-ն առավելագույնս մասնակցում է բոլոր այն ընտրություններին, որտեղ իր թեկնածուներն ունեն հաղթելու հավանականություն:
Խոսելով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագն, ընդգծեց, որ այն աննախադեպ պատմական իրադարձություն էր:
«Այս պատարագով հերթական անգամ ապացուցվեց, որ եթե հայ ժողովուրդը միասնական է, ապա նվաճումները պատմական են լինում»,- նշեց Արմեն Աշոտյանը։