736 դիտում
19:40 15-04-2015
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 15-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:
Հանդիպմանը անդրադարձ եղավ մարտի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Չինաստան, որտեղ քննարկված մի շարք հարցերի թվում էին նաև հայ -չինական հնարավոր համագործակցությունը Հայաստանում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերում:
Նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ չինական ընկերությունները շահագրգռված են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում ընդգրկվելու համար: Հայկական կողմն ակտիվ աշխատում է չինական ընկերությունների հետ՝ երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ոլորտներում ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, ինչը Չինաստանի համար կարևոր նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում:
Դեսպանի խոսքերով՝ վերջին շրջանում չինացի գործարարների հետաքրքրությունը աճել է Հայաստանում ներդրումներ կատարելու և տեղական ծրագրերին մասնակցելու առումով: Նա նաև նշեց, որ Հայաստանի և Չինաստանի նախագահների կողմից տրված հանձնարարությամբ՝ առաջիկայում պետք է կայանա հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ կհստակեցվեն այն ոլորտները, որոնցում հայկական կողմը ցանկանում է համագործակցել Չինաստանի հետ: Քննարկվող հարցերի թվում կլինեն նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիրը», ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ոլորտը:
Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
17:46 24-01-2014
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
947 դիտում
18:49 10-03-2015
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց ԱՄՆ նորանշանակ դեսպանին
992 դիտում
18:32 05-02-2016
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր