«Էրգիրը տիրոջ աչքերով». ցուցահանդես` ԵՊՀ-ում
Մինչեւ ապրիլի 25-ը ԵՊՀ-ում կգործի «Էրգիրը տիրոջ աչքերով» խորագրով ցուցահանդեսը: Երևանի պետական համալսարանի կողմից անցկացվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ԵՊՀ պատմության թանգարանը Կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկի ճեմասրահում կազմակերպել է Ռադիկ Շառոյանի «Էրգիրը տիրոջ աչքերով» խորագրով պրոֆեսիոնալ լուսանկարների ցուցահանդեսը:
Լուսանկարներն արվել են Անիում, Վանում, Բիթլիսում, Մուշում, Սասունում և Համշենում: Իր լուսանկարների միջոցով պարոն Շառոյանը փորձել է արտահայտել տվյալ տեղամասի բոլոր գույներն ու իր զգացողությունները: Հեղինակի միակ նպատակն է եղել Արևմտյան և Արևելյան Հայաստանները տեսնել որպես մեկ ամբողջական Հայաստան: