211652_close_icon
views-count1239 դիտում article-date 12:28 15-04-2015

Սկսվել է G7-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը. ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը բանակցությունների կենտրոնում է

Երեկ երեկոյան հյուսիսգերմանական Լյուբեկ քաղաքում սկսվել է G7-ի երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, սպասվում է,որ բանակցությունների կենտրոնում կլինեն Ուկրաինայի ճգնաժամի, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը, ինչպես նաև հունիսի 7-8-ը Բավարիայում անցկացվելիք G7-ի գագաթնաժողովի նախապատրաստումը: G7-ի նախագահող երկիրը Գերմանիան է։

Նմանատիպ նյութեր