Բերման է ենթարկվել հետախուզվողը
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 14-ին, ժամը 15.30-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Էդուարդ Խ.-ն, որը փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]