211652_close_icon
views-count852 դիտում article-date 11:00 15-04-2015

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը տևական ժամանակի, ընդհանուր աղետների դեմ համատեղ պայքարի փորձություն է անցել, նաև ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով և ընդհանուր ձեռքբերումներով: Անցնող տարին ծանր եղավ Մերձավոր Արևելքում բնակվող բազում եզդիների համար, և փորձություններն այժմ էլ շարունակվում են: Վստա՛հ եղեք, որ մենք ձեր կողքին ենք այս բարդ իրավիճակում, և կարող եք ակնկալել մեր հետագա աջակցությունը: Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույսեր ու երազանքներ, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ ու ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում: Երջանիկ Նոր տարի և ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ եզդի հայրենակիցներ»:

Նմանատիպ նյութեր