ՌԴ մուտքի արգելքը հանելու խնդրանքով Գեղարքունիքի մարզից դիմել է 720 քաղաքացի
Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը հանելու խնդրանքով 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզից մարզպետարան դիմում է ներկայացրել 720 քաղաքացի:
Դիմումները քննարկելու նպատակով ուղարկվել են ՀՀ և ՌԴ միգրացիոն ծառայություններ: Վերջիններիս կողմից առայժմ 59 դիմումի պատասխան է տրվել: Արդյունքում բացվել է 21 քաղաքացու` ՌԴ մուտք գործելու արգելքը, իսկ 38 քաղաքացու դիմումներ մերժվել են: Գեղարքունիքի մարզպետարանում շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը: